Միզային համակարգ
Նեֆրոպտոզ. երիկամի իջեցում. armeniamedicalcenter.am
Նեֆրոպտոզը (շարժուն երիկամ) ախտաբանություն է, որի ժամանակ երիկամի իջեցումը 5 սմ-ից ավելի է: Հաճախ երիկամի դիրքի այդպիսի փոփոխությունը լինում է կանգնելիս: Ժողովրդի մոտ այդ վիճակն անվանում են «լողացող» կամ «շարժվող» երիկամ:
Նեֆրոպտոզը բավականին հաճախ ընթանում է առանց ախտանշանների, այդ պատճառով նրա հայտնաբերումը կարող է շատ անսպասելի լինել` որևէ այլ առիթով հետազոտության ժամանակ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լողացող երիկամը հիմնականում դիտվում է կանանց մոտ: Որպես օրենք, հանդիպում է երիտասարդների մոտ կամ այն մեծահասակ կանանց մոտ, որոնք ունեն բարակ և երկար իրան:
Պատճառները
Ճշգրիտ պատճառները դեռևս պարզված չեն: Սակայն կան մի քանի գործոններ, որոնց ժամանակ երիկամների շարժունությունն առավել հաճախ է հանդիպում.
- նիհար մարմնակազմություն,
- կտրուկ նիհարում,
- էքստրեմալ ֆիզիկական ծանրաբեռնվածություն,
- գոտկատեղի վնասվածք,
- ծննդաբերությունից հետո:
Ախտանշանները և ծանրության աստիճանները
Նեֆրոպտոզով մարդկանց մեծամասնությունը որևէ ախտանշան չի նշում, ոմանց մոտ կարող են լինել ընդհանուր վատ ինքնազգացողություն, սրտխառնոց, փսխում, ցավ` գոտկատեղում, միզարձակության խանգարումներ (մեզի քանակի քչացում և հնարավոր է՝ արյունային արտադրություն):
Այս ախտանշանները ներառում են.
- սուր ցավ` կողերում, որը տարածվում է դեպի աճուկային շրջան,
- սրտխառնոց,
- փսխում,
- արյան արձր ճնշում,
- որովայնի ցավ` կանգնած վիճակում
- որովայնում` ձգման, քաշելու զգացողություն
- արյունամիզություն,
- սպիտակամիզություն:
Նեֆրոպտոզի 70 տոկոս դեպքերում ախտահարվում է աջ երիկամը, 10 տոկոս դեպքերում՝ միայն ձախը, իսկ հիվանդների 20 տոկոսի մոտ այն երկկողմանի է:
Այս ախտաբանության յուրահատկությունն այն է, որ ախտանշաններն անհետանում են հորիզոնական դիրք ընդունելիս:
Ախտորոշումը
Ճիշտ ախտորոշման համար պետք է մանրամասն անամնեզ հավաքել, զննել հիվանդին և կատարել տարբերակում այլ հիվանդություններից: Դրա համար անհրաժեշտ է իրականացնել ՈՒՁՀ, ներերակային ուրոգրաֆիա և ռենտգենագրաֆիա:
Բարդություններ
Որոշ հիվանդների մոտ կարող է ի հայտ գալ, այսպես կոչված, Դիտլի կրիզ, որը արտահայտվում է.
- թուլակողում` ուժեղ ցավով,
- արտխառնոցով,
- սարսուռով,
- տախիկարդիայով,
- երիկամների բարձր զգայունությամբ,
- միզուղիների հաճախակի վարակներով:
Բուժումը
Բուժում պահանջվում է միայն այն դեպքում, երբ երիկամի իջեցումը 5 սմ և ավելի է և առկա են արտահայտված ախտանշաններ:
Ներկայում բուժումն իրականացվում է վիրահատական միջամտությամբ՝ լապարոսկոպիկ նեֆրոպեքսիայով, որի ժամանակ երիկամն ամրացվում է իր նորմալ դիրքում: Վիրահատությունը ցուցված է միայն լուրջ բարդությունների դեպքում:
Լապարոսկոպիկ նեֆրոպեքսիան նվազ ինվազիվ ժամանակակից բուժման տարբերակ է, որն իրականցվում է ընդհանուր անզգայացմամբ և տևում է 45 րոպե: Հիվանդը հիվանդանոցում անց է կացնում 2-4 օր: Կոնսերվատիվ բուժման շրջանակում առաջարկվում է՝ քաշի ավելացում, կորսետի կրում, մերսում, բուժական մարմնամարզություն, որովայնի մկաններն ամրացնող վարժություններ և այլն:
16.11.2021 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ